fbpx
Հասարակություն

Անիի ավերակների տարածքում կսահմանվի շուրջօրյա հսկողություն

Կարսի նահանգապետի և ժանդարմերիայի անվտանգության ուժերի կողմից ընդունված որոշման արդյունքում Կարսի նահանգի Անիի ավերակների տարածքում սահմանվում է 24-ժամյա հսկողություն, որպեսզի այնտեղ այցելող հայ զբոսաշրջիկներն այլևս հնարավորություն չունենան ծածանել Հայաստանի դրոշը։ Այս մասին գրում է Haberler-ը:

«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միջազգային ասոցիացիայի» ղեկավար Գոկսել Գուլբեյն ասել է, որ տարիներ շարունակ հայ զբոսաշրջիկները գնում են Կարսում Անիի ավերակներ, Վանի Ախթամար կղզի, Արարատ լեռ ու այնտեղ ծածանում Հայաստանի ու Ղարաբաղի դրոշները։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, Գուլբեյը կոչ է արել մյուս նահանգներին ևս հետևել Կարսի օրինակին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ