fbpx
Կրթություն

ԿԳՄՍՆ-ն պարետատան հետ քննարկել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար։

«1․ ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ,

2․ խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ,

3․ տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։

Ըստ այդ տարբերակի, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվի հերթափոխի և որոշ այլ սկզբունքներ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2958657337694874?__xts__[0]=68.ARAAjOStdTkQyUV69Te-rELNEOFnBfGsC6PTheBv_vHTXjhq8aqIyd8Ep1e1w5NOaH3lrVz__CQyGyCTqbaKtaW19N7vXhbXpW856kQtd2Vm6fY95TAk0Zm15DVZs4aseEW6Bw1OCBuFpxmOMroJ3pfm8B4boDO0tPId-wFqqySVRnYTNaWtMGQHma68X-OFARgkHWww1daFoYhnNpcLbrzEYpdQ3NUJ_7uVibf3q3F14RTDV8N9n4d0pXVvxEs5mSGQPMw6PVTh12C3E8cvUU-G9xvoGb518jAg6GWdRs5hpOfIUmnpt2qQ0zZIOWyE-q5l9IKr97NuxILmqqaddUN-_Rks&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ