2021 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Նիստը գումարվելու է պատգամավորների նախաձեռնությամբ և ԱԺ նախագահի որոշմամբ։
Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից։
Նշենք, որ նիստի օրակարգում մեկ հարց է՝ Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին։ Վերջինիս նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն է։