Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում վրանային ճամբարում անցած գիշեր բռնկված հրդեհի հետևանքով երեք անչափահաս աղջիկ է զոհվել: Մեկ տղա ծանր վիճակում հիվանդանոցում էր, ավելի ուշ հաղորդվեց, որ նա ևս մահացել է:
Հրդեհի պահին լեռնադահուկային այդ ճամբարում 189 երեխա կար, 26 վրաններից 20-ը այրվել են: Չորս զոհերից բացի, տուժել է ևս ինը մարդ:
Քրեական գործ է հարուցվել, ճամբարի տնօրենը ձերբակալվել է:
