Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Gagik Surenyan

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Դեսպան Սխերմերսը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների ու երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնումը:

Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով, այդ թվում տնտեսության, կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ