Խաղն այնպիսին էր, որ կարող էին հաղթել և՛ նրանք, և՛ մենք․ Մինասյանի ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Երեկ՝ օգոստոսի 22-ին, կայացավ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիան» – «Դյուդելանժ» հանդիպումը (2-1)։ Խաղից հետո հայկական ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ նշել է, որ մեր մրցակիցն իր վրա լավ տպավություն է թողել։

«Դժվար հանդիպում ստացվեց և՛ մեզ համար, և՛ մրցակցի համար։ Խաղի սցենարն այնպիսին էր, որ կարող էին հաղթել և՛ նրանք, և՛ մենք։

Այսօր ինձ գոհացրեց թիմի բնավորությունը, որը ցույց տվեցինք հանդիպման վերջնամասում։ «Դյուդելանժը» Եվրոպա լիգայի խաղարկությունում մեր ամենաբարդ մրցակիցն է։ Կարող եմ համեմատել «Սաբուրթալոյի» հետ։ Արդեն ասել եմ, որ այս թիմերը խաղաոճերով նման են, բայց «Դյուդելանժի» մոտ թիմային խաղն ավելի բարձր մակարդակի վրա է։ «Սաբուրթալոյում» կային ուժեղ ֆուտբոլիստներ, իսկ «Դյուդելանժում» թիմային խաղն ավելի լավն է։ Այսպիսի թիմերի դեմ ավելի բարդ է խաղալ։ Այս թիմն ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել։ Նրանց մոտ խաղակցվածությունը բարձր մակարդակի վրա է», – Ասել է Մինասյանը։

Ամենաթարմ