Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի գործակալ Ժորժե Մենդեշը չգիտի, թե որտեղ կխաղա իր հաճախորդը նոր մրցաշրջանում։
«Ի՞նչ է սպասում Խամեսին․ այս հարցը պետք է տալ Ֆլորենտինո Պերեսին, չէ որ նա է «Ռեալի» նախագահը։
Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ես աշխատում եմ ամեն ինչ անել մարզիկի և թիմի համար», – ասել է Մենդեշը։
Հավելենք, որ Խամեսի համար պայքարում են «Ատլետիկոն» և «Նապոլին»։