Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: