Երեկ տեղի ունեցած խափանումների հետևանքով կտրում նվազել են Facebook ընկերության բաժնետոմսերի գները։
Այս մասին տեղեկանում ենք միջազգային մամուլից։
Այս ֆոնին 6,3 միլիարդ դոլարով նվազել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը, ով Forbes-ի միլիարդատերերի ցուցակում 5-րդ տեղը զիջել է Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնին։
Ցուկերբերգի կարողությունը երեկ եկոյանի կազմել է 116,4 միլիարդ դոլար։
Նշենք, որ Facebook-ի բաժնետոմսերի գներն էլ նվազել են 5,11 տոկոսով։