Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ վերջին օրերին նկատվող ձվի դեֆիցիտին ու թանկացումներին։
Նա ասաց, որ վաղն արդեն վարույթ կհարուցվի, որ պարզվի շուկայում ձվի գնի թանկացման հետ կապված մի շարք հանգամանքներ։
Գևորգյանի խոսքով՝ պետք է հասնակալ ձվի դեֆիցիտի պատճառը ու հասկանալ՝ որքան է ձվի թանկացումն օբյեկտիվ։
Նա կարծիք հայտնեց, որ կան խոշոր ծավալի գնումներ կատարող անձինք, որոնք այդ գնումները չեն իրականացնում սպառողական նպատակով։
ՏՄՊՊՀ նախագահը նշեց նաև, որ ձվի գնի իջեցման վերաբերյալ արդեն ձեռք են բերել ներքին պայմանավորվածություն ու գնի իջեցումը արդեն իսկ նկատելի է։