Ռուսաստանն ու Բելառուսը կհեռացվեն Հոկեյի միջազգային ֆեդերացիայից

Հոկեյի միջազգային ֆեդերացիան Ռուսաստանին և Բելառուսին հեռացրել է իր կազմից։

Այս մասին գրում է ֆիննական Iltalehti օրաթերթը։

Նշվում է, որ տվյալ երկրների հավաքականները կզրկվեն հավաքականների միջազգային մրցումներին մասնակցելու հնարավորությունից։

Միջազգային ֆեդերացիան Ռուսաստանին զրկել է նաև Նովոսիբիրսկում և Օմսկում անցկացվող հոկեյի Աշխարհի երիտասարդական առաջնությունից, ինչպես նաև 2023 թվականին Սանկտ Պետերբուրգում նախատեսված հոկեյի Աշխարհի առաջնությունից։

Ամենաթարմ