Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վերահսկողություն են սահմանել Խերսոնում։
Այս մասին հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ Խերսոնը ստրատեգիական նշանակություն ունի, քանի որ Սև ծովի խոշորագույն նավահանգիստներից մեկն է, որը նաև երկաթուղային հանգույց է հանդիսանում։
Ուկրաինական կողմից այս լուրը դեռևս չի հաստատվել։