Ես խնդրել եմ ԱՄՆ-ին ուշադրության կենտրոնում պահել գերիների հարցը․ Փաշինյան

Հրապարակող՝

pashinyan-huqer

ՀՀ վարչապետն առերեւույթ կարևորում է գերիների հարցը, սակայն իրականությունն այն է, որ գերիներն արդեն 5 տարի գտնվում են Բաքվի բանտում։ Այդ իսկ պատճառով, անհիմն չեն թվում այն կարծիքները, ըստ որոնց՝ ՀՀ կառավարությունն անզոր է կամ չի ցանկանում նրանց հետ վերադարձի խնդրով ակտիվ ջանքեր գործադրել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձել է այդ խնդրին։ Նա հայտնել է, որ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ, որի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարել հայ գերիների հարցին։ Վարչապետը նշել է, որ խնդրել է, որպեսզի այդ հարցը լինի ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում։

Փաշինյանը ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ արտահայտել է իր հանձնառությունը հարցի լուծման ուղղությամբ։ Ուստի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ նա նաև խնդրել է, որպեսզի ԱՄՆ-ն հայկական կողմին տեղեկատվություն տրամադրի այս ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ։

Ամենաթարմ