1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային զորամասերից մեկն ամբողջ կազմով մասնակցել է կրակի կառավարման վարժանքների:
«Զորամիավորման հրետանային խմբավորման գործողությունները հարձակողական մարտի ընթացքում» թեմայով անցկացված վարժանքի ընթացքում հրետանային դիվիզիոնների համազարկերով ոչնչացվել են պայմանական հակառակորդի առաջնագծի պաշտպանական հենակետերն ու պաշտպանության խորքում հետախուզված նշանակետերը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։