Խորվաթիայում նախագահական ընտրություններ են

Խորվաթիայում բացվել են երկրում նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը։ Այս մասին հայտնում է երկրի Պետական ընտրահանձնաժողովին (ՊԸՀ):

ՊԸՀ-ն գրանցել է 3 միլիոն 855 հազար ընտրող, որոնք կքվեարկեն երկրում և արտերկրում գործող ավելի քան 6.6 հազար ընտրատեղամասերում: Երկրի սահմաններից դուրս գտնվող 124 տեղամասերից 44-ը գտնվում են Բոսնիա և Հերցեգովինայում, որտեղ կա խորվաթների խիտ բնակչություն:

Քվեարկության ընթացքին հետևում է ավելի քան 24 հազար տեղական և օտարերկրյա դիտորդ:

«Ընտրատեղամասերը բաց են 07.00-19.00-ն ընկած ժամանակահատվածում: Քվեարկության օրվա ընթացքում կթարմացվեն ընտրողների մասնակցության մասին տվյալները»,-տեղեկացրել է ընտրահանձնաժողովը:

ՊԸՀ-ն հաստատել է նախագահի 11 թեկնածուների մասնակցությունը: Երկրորդ փուլը կկայանա հունվարի 5-ին, եթե նրանցից ոչ մեկը չհավաքի ձայների կեսից ավելին (50 տոկոս և մեկ ձայն):

Համաձայն վերջին հարցումների տվյալների՝ երկրորդ փուլ կանցնեն գործող նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչը, ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Զորան Միլանովիչն ու երգիչ և ձեռնարկատեր Միրոսլավ Շկորոն:

Երեք թեկնածուների վարկանիշների միջև աննշան տարբերության պատճառով մեկ փուլով ընտրություններն ամփոփելու հավանականությունը գրեթե բացառվում է:

Ամենաթարմ