fbpx
Աշխարհ

Պետդեպը շնորհավորել է

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականը, որ ընտրությունները մրցակցային էին, և բոլոր թեկնածուները հնարավորություն ունեին անցկացնելու ազատ քարոզարշավ», – ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում:

Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ նախնական եզրակացությանը, որ ընտրական գործընթացը վայելում էր հանրային լայն աջակցություն և հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ:

«Մենք խրախուսում ենք իշխանություններին՝ հետագա ընտրությունների հարցում դիմել ԵԱՀԿ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ առաջարկությունների համար», – նշված է Վաշինգտոնի հայտարարությունում:

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղադրված ուղերձում նաև ասվում է. – «Այս տարին Հայաստանի համար նշանակալի փոփոխության ժամանակ էր: 27 տարի է՝ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք շարունակելու ենք անել դա: Անհամբերությամբ սպասում ենք նոր խորհրդարանի և կառավարության հետ աշխատանքին՝ խորացնելու մեր երկկողմ համագործակցությունը և գործընկերությունը, ամրապնդելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական հաստատությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, խրախուսելու առևտուրն ու ներդրումները և ապահովելու տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությունը»։

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) միջազգային դիտորդական առաքելությունը երեկ հրապարակեց նախնական զեկույցը՝ ընդգծելով, որ ընտրություններում հաղթողը Հայաստանի ժողովուրդն է։ Իսկ քվեարկությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը գնահատեց «ազատ, թափանցիկ, շատ լավ կազմակերպված, առանց ճնշումների»:

Աղբյուր՝ www.amerikayidzayn.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ