fbpx
Մարզեր

Խոշորացման ծրագրերի վերաբերյալ լոռու մարզում իրազեկման աշխատանքների առաջին փուլն ավարտվել է

ՀՀ մարզերում համայնքների միավորման նախնական փնջերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը շարունակում է իր հանդիպումները մարզպետարանների պաշտոնատար անձանց, մասնագետների, ինչպես նաև շահառու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Նախնական քննարկումների արդյունքում միավորման ենթակա համայնքների փնջերը ներկայացվում են համայնքների բնակչությանը՝ ավելի լայն ու ընդգրկուն հանրային քննարկումների նպատակով:

Հուլիսի 25-ին ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի մասնակցությամբ նման ձևաչափով հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվել Գուգարքի տարածաշրջանի Դարպաս, Գուգարք, Շահումյան, Լերմոտովո, Անտառաշեն համայնքներում՝ այդպիսով ամփոփելով խոշորացման ծրագրերի վերաբերյալ Լոռու մարզի համայնքներում իրականացվելիք իրազեկման աշխատանքների առաջին փուլը:

Այս համայնքներում ևս մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել խոշորացման գործընթացի վերաբերյալ, պարզաբանումներ են տրվել բնակիչներին հուզող հարցերին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ