Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Հնդկաստան՝ աշխատանքային այցով

Ամենադիտվածներ

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Հնդկաստան՝ աշխատանքային այցով

Փետրվարի 8-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։ Այցի մանրամասները և նպատակները, այս պահին, հրապարակված չեն։

Հայաստանն ու Հնդկաստանը երկարամյա բարեկամական կապեր ունեն։ Երկու երկրներն էլ կարևորում են տարածաշրջանային անվտանգության ապահովումը։ Հայտնի է, որ վերջին տարիներին Հնդկաստանը դարձել է Հայաստանի համար ռազմական տեխնիկայի կարևոր մատակարար՝ տրամադրելով զինտեխնիկայի մի շարք տեսակներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր և ռադարներ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ