Էկո

«Խոսրովի անտառի» տնօրինության հորդորը քաղաքացիներին

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

« «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում և խնդրում է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:

Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածն անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծացնում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Խնդրում ենք լինել ավելի ուշադիր,աջակցել պետական արգելոցի պահպանության աշխատակիցներին անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:

Կանխավ շնորհակալություն…

«ԶԳՈՆ ԵՂԵՔ»… »։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ