fbpx
Աշխարհ

Կիմ Չեն Ընը միջուկային գիտնականների համար հատուկ քաղաք է կառուցել. Bild

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շքեղ քաղաք է կառուցել երկրի միջուկային ծրագիրը զարգացնողների և միջուկային զենք մշակողների համար։ Այս մասին գրում է գերմանական Bild թերթը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջուկային զենքի ստեղծման գործում շրջադարձային կետի հասնելու համար Կիմ Չեն Ընը հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդնում միջուկային ծրագրում: Մասնավորապես, նա Փհենյանի հյուսիսում արբանյակային քաղաք է կառուցել այս նախագծում ներգրավված գիտնականների և զինվորականների համար։

«Ընկեր գլխավոր քարտուղարը երջանիկ տուն է կառուցել գիտնականների համար: Գիտնականները և ինժեներները կարող են լիովին վայելել սոցիալիստական քաղաքակրթությունը», – ասում է հյուսիսկորեական քարոզչությունը:

Քաղաքն ունի գրեթե այն ամենը, ինչ անհրաժեշտ է առօրյա կյանքի համար, այդ թվում՝ սպորտային հրապարակներ, լողավազաններ, մշակութային կենտրոններ։ Միևնույն ժամանակ «երջանիկ տանը» ապրելու բացասական կողմն այն է, որ այսպես կոչված «միջուկային էլիտային» թույլ չեն տալիս լքել նոր քաղաքը, որը խնամքով հսկվում է։ Քաղաքի սահմաններից դուրս ճանապարհորդելու համար յուրաքանչյուր բնակիչ պետք է իշխանություններից հատուկ անցագիր ստանա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ