Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած անհաջող հանդիպումից հետո մտադիր է այցելել Ռուսաստան։ Այս մասին գրում է հարավկորեական Donga Ilbo թերթը՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կորեական ծրագրերի կենտրոնի նախկին ղեկավար Էնդրյու Կիմին։
Նախկին հետախույզի խոսքով՝ Կիմ Չեն Ինը ցանկանում է Ռուսաստան գնալ։ Վերջին շրջանում Փհենյանի և Մոսկվայի միջև հարաբերությունները ակտիվացել են։
Բացի այդ` հյուսիսկորեացի առաջնորդը մտադիր է նաև Չինաստան այցելել։ Կիմին ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարը դեռևս մտադիր է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել։
Հիշեցնենք, որ Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կայացել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, փետրվարի 27-28-ը։ Բանակացություններն ավարտվել են նախատեսվածից շուտ։ Կողմերը կոնկրետ պայմանավորվածությունների չեն եկել և չեն ստորագրել համատեղ հայտարարություն։