fbpx
Աշխարհ

Կիմ Չեն Ընի այցը կծառայի Մոսկվայի և Փհենյանի երկկողմ հարաբերությունների զարգացմանը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը արդեն մեկ ժամից ավելի դեմ առ դեմ զրուցում են՝ գերազանցելով նախատեսված ժամանակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վլադիվոստոկում առաջնորդների բանակցությունները սկսվել են տեղական ժամանակով 14.10-ին:

«Դեմ առ դեմ» ձևաչափով զրույցին նախապես հատկացված էր 50 րոպե:

Դեմ առ դեմ շփումից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Հյուսիսային Կորեայի պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի այցը կծառայի Մոսկվայի և Փհենյանի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կնպաստի Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ:

«Վստահ եմ, որ նաև ձեր այցն այսօր Ռուսաստան կծառայի երկկողմ հարբերությունների զարգացմանը և մեզ կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպիսի ուղիներով կկարողանանք կարգավորել Կորեական թերակղզու իրավիճակը, ինչ կարող ենք միասին անել, ինչ կարող է անել Ռուսաստանը, որ սատարի այն դրական գործընթացներին, որոնք այսօր տեղի են ունենում»,- հայտարարել է Պուտինը:

Հյուսիսային Կորեայի ղեկավարին ողջունելով՝ Պուտինը անձամբ շնորհավորել է նրան պաշտոնին վերջերս ընտրվելու առիթով:

«Անչափ հաճելի է ձեզ Ռուսաստանում տեսնել: Մեր գործընկերները վաղուց էին պայմանավորվում այս հանդիպման անցկացման շուրջ: Բայց առաջին հերթին կցանկանայի ձեզ շնորհավորել Կորեայի ղեկավարի բարձր պաշտոնին ընտրվելու առիթով: Ես ձեզ համապատասխան նամակ եմ ուղարկել, բայց ևս մեկ անգամ հաճույքով անձամբ եմ շնորհավորում»,- ասել է նա:

Պուտինը հիշեցրել է, որ անցյալ տարի նշվել է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70 տարին, և հիշել է 2000 թվականին իր այցը Հյուսիսային Կորեա:

«Ես հիշում եմ իմ այցը ձեր երկիր: Ձեր հայրը հիմնարար պայմանագրի, մեր երկրների միջև բարեկամության մասին պայմանագրի ստորագրման նախաձեռնողներից մեկն էր»,- նշել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ