Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է ռազմաօդային ուժերի ու ՀՕՊ զորավարժությունների։ Այնտեղ առաջնորդը ընդգծել է, որ երկիրը պետք է պատրաստվի պատերազմի: Այս մասի հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրային գործակալությանը։
Կիմ Չեն Ընը իրականացրել է դեսանտայինների գործողության «դաշտային հրամանատարությունը» այն բանից հետո, երբ Հարավային Կորեան և ԱՄՆ-ը որոշում ե կայացրել հետաձգելու իրենց օդային զորավարժությունները, որ Փհենյանին դրդեն նստել միջուկազերծման շուրջ բանակցությունների սեղանին։
«Անհրաժեշտ է անցկացնել զորավարժություններ և ստուգում, ինչպես այս պարագայում. առանց նախազգուշացման, դաժան պայմաններում, որոնք իրական պատերազմի նման կլինեն՝ չկապված կանոնների և ձևականությունների հետ, որպեսզի դա օգտագործվի իբրև հնարավորություն՝ բարձրացնելու Կորեական ժողովրդական բանակի ստորաբաժանումների պատրաստվածությունը պատերազմին, դրանց ստուգումը և կոփվածությունը»,-շեշտել է Կիմ Չեն Ընը։
Ինչպես փոխանցում է աղբյուրը, Կիմ Չեն Ընը «չափազանց գոհ» է մնացել հյուսիսկորեացի զինվորականների ցուցաբերած արդյունքներից։