fbpx
Աշխարհ

10:10 12/6/2019

Կիմ Չեն Ընը «ջերմ» նամակ է ուղարկել Դոնալդ Թրամփին

Bloomberg գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «գեղեցիկ և ջերմ» նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից: Ըստ աղբյուրի՝ Թրամփը նաև նշել է, որ, չնայախ սրան, դեռ պատրաստ չէ հանդիպել նրա հետ:

ԱՄՆ նախագահի խոսքերով՝ անհրաժեշտ է մինչ հերթական հանդիպումը երկու կողմերի բանակցություններում առաջընթացի հասնել:

«Նամակը, որը նա ուղարկել է, հիանալի էր»,- հայտնել է Թրամփը լրագրողներին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել էր Թրամփ-Կիմ Չեն Ըն երրորդ հնարավոր հանդիպման մասին:

Վերեվ