fbpx
Աշխարհ

Կիմ Չեն Ընը ղեկավարել է պաշտպանական զորամասերի զորավարժությունները

Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ ԿԻմ Չեն Ընը ղեկավարել է պաշտպանական զորամասերի՝ հարվածային միջոցներով տարբեր հեռահարության կրակային հարված հասցնելու զորավարժությունների:

Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդագրությունում ասվում է, որ «գերագույն ղեկավարը հրամանատարական կետում ծանոթացել է զորավարժությունների պլանին և հրամայել սկսել զորավարժությունները», ինչից հետո արկերը «խլացնող աղմուկով սկսել են հատել օդը դեպի նշված թիրախների ուղղությամբ»։

Գործակալության հաղորդագրությունում չի նշված, թե հատկապես ինչ արկեր են արձակվել թեստավորման ընթացքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ