fbpx
Ժամանց

Քիմ Քարդաշյանը կարդացել է իր և ամուսնու նամակագրությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիմ Քարդաշյանը դարձել է Ջիմի Ֆելոնի շոուի հյուրը, որի ընթացքում հայտնի հաղորդավարի հետ խաղացել է «Ցույց տուր հեռախոսդ» խաղը։ Հեռուստաաստղը ստիպված է եղել կիսվել հեռախոսի մեջ առկա տեղեկություններով։

Նա ներկայացրել է նաև Քանյեի հետ նամակագրությունն իրենց նոր տան մասին։ Պարզվում է՝ մոդելի ամուսինն ընտանիքի համար ռանչո է գնել։

«Ուեսթ-Լեյք։ Մեր ընտանիքի առաջին ռանչոն։ 50 տարի անց այն այնքան մեծ նշանակություն կունենա մեզ համար»,- կնոջը գրել է ռեփերը։

Քիմը պատմել է, որ Քանյեն հուզված է Վայոմինգ տեղափոխությամբ, թեև նրանք ամբողջ ժամանակը չեն անկացնելու այնտեղ։

Քիմը ստիպված է եղել ցույց տալ նաեւ Google-ում արված վերջին որոնումը։ Նրան հետաքրքրել է՝ արդյո՞ք ավելի լավն է ձգող ներքնազգեստը, որը միզարձակման համար բացվածք ունի։ Նա ամաչել է դրանից և խնդրել է ուշադրություն չդարձնել։

«Ես պարզապես թողարկել եմ ներքնազգեստի հավաքածու և բազմաթիվ տարբերակներ եմ ունեցել։ Այս հարցը ևս հուզել է ինձ»,-ծիծաղելով ասել է Քիմը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ