Հունիսի 17-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց՝ ԵՄ-ն մի շարք պատճառներով է որոշել աջակցել այս նախաձեռնությանը:
«Մենք գտնում ենք՝ մշակույթը շատ հզոր գործիք է, որը ոչ միայն կարող է բարձրացնել Հայաստանի իմիջը, այլև ներդրում կատարել տնտեսական զարգացման գործում: Բացի այդ, մենք գտնում ենք, որ կինոն այն ոլորտներից է, որտեղ Հայաստանը ունի ներուժ, և որը պետք է վերականգնվի: Փարաջանովի հայրենիքը, երկիրը պետք է նոր մոդել կամ օրինակ ծառայի մյուսների համար»,- ասաց Սվիտալսկին:
Նա նաև հավելեց, որ կարևորում են Հայաստանի մասնակցությունը «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին:

