Պյոտր Սվիտալսկի
Ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ. Պյոտր Սվիտալսկի
Օգոստոսի 28-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր հրաժեշտի ընդունելություն նվիրված ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտին: «Շնորհակալ եմ բոլորին: Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր, ու ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ: Խոստանում եմ դառնալ Հայաստանի քաղաքակրթության ու մշակույթի դեսպանը», – իր ողջույնի խոսքում նշել է դեսպանը: Միջոցառման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր…
Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է Սվիտալսկուն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Փոխվարչապետը բարձր է գնահատել դեսպանի սրտացավ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Մհեր…
Սվիտալսկին Սյունիքի մարզում մասնակցել է Լեգենդների արահետի բացմանը
Օգոստոսի 24-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է Լեգենդների արահետի բացմանը, որը Սյունիքի մարզում կապում է Գորիս ու Կապան քաղաքները: 300 կմ երկարություն ունեցող արահետը նախագծվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացումը պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում: Բացման արարողության ժամանակ հյուրերը փորձարկել են արահետի 5 կմ-ը՝ հնարավորություն ունենալով տեսնել Կախարդական անտառը: Այս մասին տեղեկացնում է…
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սվիտալսկու հետ
Օգոստոսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ շատ ուրախ է կրկին հանդիպել դեսպանին, ով այս տարիների ընթացքում իր գործունեությամբ ապացուցել է, որ Հայաստանի իրական բարեկամն է: Արարատ Միրզոյանը հավելել է, որ իր համար շատ…
Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպան Սվիտալսկու դիվանագիտական գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և կարևորել նրա ակտիվ ներգրավվածությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում Ձեր կատարած աշխատանքի և Հայաստանի բարեփոխումների գործընթացին ցուցաբերած…
Սվիտալսկին թվարկել է ՀՀ կառավարության երեք կարևոր ձեռքբերումները
Հուլիսի 22-ին ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ լրագրողները դեսպանին խնդրել են գնահատել ՀՀ կառավարության աշխատանքն ու մատնանշել սխալները: Սվիտալսկին պատասխանել է, որ առաջին գնահատողը հայ ժողովուրդը պետք է լինի: Նա նշել է, որ հարցին կմոտենա դիվանագիտորեն: «Այն ամենը, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, կարևոր երևույթ է, դուք դա պետք է պաշտպանեք,…
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. Սվիտալսկի
Մենք այս պահին գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, և բոլոր գործոնները, որոնք սովորաբար հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար հուշում են, որ այդ պնդումն իսկապես կշիռ ունի: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Թույլ տվեք կրկնել նախագահ Տուսկի հայտարարությունը Երևանում. մենք գերազանց հարաբերություններ…
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դրսևորել եք քաղաքական կամք. Սվիտալսկի
Հուլիսի 22-ինՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդես է եկել մամուլի ասուլիսով: «Բազմաթիվ նյութեր հասանելի չեն դառնում հանրությանը: Միգուցե վաղ է գնահատելը: Բազմաթիվ են եղել իրադարձությունները (թվարկում է «թավշյա» հեղափոխությունը, Ապրիլյան պատերազմը, …), որոնք ցանկացած դիվանագետի համար լուրջ մարտահրավեր են: Այն, ինչ եղավ ՀՀ-ում, պետք է պաշտպանենք: Ընտրություններն ապահովել են աննախադեպ մակարդակ: Կոռուպցիայի դեմ…
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. Սվիտալսկի
Հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց. «Թույլ տվեք կրկնել նախագահ Տուսկի հայտարարությունը Երևանում. մենք գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ այս պահին: Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ: Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն ձևերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել ճանապարհային քարտեզի իրականացմանը»,- ասաց դեսպանը: Սվիտալսկին նշեց,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին
Երեկ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի ուղեկցությամբ դիմավորել է Երևան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Այցի շրջանակներում ԵԽ նախագահը հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և ընդգծել, որ…
Պյոտր Սվիտալսկին հյուրընկալվել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Հուլիսի 4-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու, ներկայացուցչության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովայի և համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսայի հետ: Պյոտր Սվիտալսկին այս տարվա օգոստոսին ավարտում է իր առաքելությունը Հայաստանում. հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել դեսպանին անցած…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել էր ԵՄ պատվիրակության ղեկավարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել էր ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլին, համագործակցության առկա ծրագրերին և ապագա հնարավոր նախաձեռնություններին: Մհեր Գրիգորյանը և Պյոտր Սվիտալսկին քննարկել են ռազմավարությունների մշակման ընթացքը, ինչպես նաև արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում նախատեսվող բարեփոխումները:
Կինոն այն ոլորտներից է, որտեղ Հայաստանը ունի ներուժ. Սվիտալսկի
Հունիսի 17-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց՝ ԵՄ-ն մի շարք պատճառներով է որոշել աջակցել այս նախաձեռնությանը: «Մենք գտնում ենք՝ մշակույթը շատ հզոր գործիք է, որը ոչ միայն կարող է բարձրացնել Հայաստանի իմիջը, այլև ներդրում կատարել տնտեսական զարգացման գործում: Բացի այդ, մենք գտնում ենք, որ կինոն այն ոլորտներից է,…














