fbpx
Աշխարհ

Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու կոչ է արել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Մերձավոր Արևելքում զսպվածության և լարվածությունը թուլացնելու կոչ է արել Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակումներից հետո, որոնք մտահոգություններ են առաջացրել տարածաշրջանում առավել լայնածավալ առճակատման համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Հովվապետը նշել է, որ մտահոգված է հարձակումների հետևանքներով:

«Ես կոչ եմ անում բոլորին կիրառել դիվանագիտական գործիքներ Մերձավոր Արևելքում բարդ խնդիրները և հակամարտությունները լուծելու համար։ Ես կրկին դիմում եմ միջազգային հանրությանն անկեղծ կոչով հնարավոր բոլոր ջանքերը գործադրել երկխոսության և խաղաղության զարգացման համար»,-նշել է Հռոմի Պապը:

Պայթյունները որոտացել են Օմանի ծոցում երկու՝ Պանամայում գրանցված Kokuka Courageous և Մարշալյան կղզիների դրոշի ներքո ուղևորվող, նորվեգական Frontline ընկերությանը պատկանող Front Altair լցանավերում: Այնուհետև լցանավերում հրդեհ է բռնկվել: ԱՄՆ-ը Բրիտանիան և Սաուդյան Արաբիան մեղադրել են Իրանին հարձակումների մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ