fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում կինը սպանել է իր 6 և 8 տարեկան երեխաներին ու դիերը թողել տանը

ԱՄՆ-ում սպանության ծանր դեպք է գրանցվել․ 28-ամյա կինը խեղդամահ է արել իր 6 տարեկան դստերը և դանակահարելով սպանել 8 տարեկան որդուն։

Այս մասին հայտնում է The New York Post-ը։

Նշվում է, որ ոստիկանները ահազանգ են ստացել հարևաններից, որ Ջեյմերիա Հոլի բնակարանից գարշելի հոտ է գալիս։ Բնակարանի դուռը բացելուց հետո պարզվել է, որ Հոլը երեխաներին սպանելուց հետո նրանց մարմինները թողել է տանը։

Ըստ աղբյուրի՝ Հոլին բերման են ենթարկել, նրան առաջադրվել է մեղադրանք։ Կինը խոստովանել է, որ կատարել է հանցագործությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ