Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Պետրիդեսը Թուրքիային մեղադրում է ներգաղթյալների ապօրինի տեղափոխմանն աջակցելու մեջ։ Այս մասին հաղորդում է AP-ը:
Նա վստահաբար հայտնել է, որ ներգաղթյալները Թուրքիայից Կիպրոսի հյուսիս են տեղափոխվել ինքնաթիռով: Պետրիդեսի խոսքով՝ միայն մայիսին 747 ներգաղթյալ է հատել հարավը:
Նա թուրք կիպրացիներին և Թուրքիային ներգաղթյալների անօրինական թրաֆիքինգի կազմակերպիչներ է անվանել՝ հավելելով, որ դա պետք է արգելվի եվրոպական մակարդակով:
Նրա խոսքով՝ դա չի կարող շարունակվել, և Կիպրոսը կվերանայի իր քաղաքականությունն այդ առումով: