Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ փոստային և սուրհանդակային ճանապարհով ՀՀ ներմուծվող առաքանիների նկատմամբ մաքսային հսկողությունը նախնական փուլում իրականացվում է զննող սարքերի միջոցով։
«Սակայն, լինում են դեպքեր, երբ քաղաքացիների պատվիրած առաքանիներն անհրաժեշտ է լինում բացել և հավելյալ զննել:
Օրինակ, երբ մաքսային մարմինները կասկածում են, որ առաքանու պարունակությունը կամ արժեքը չեն համապատասխանում հայտարարագրվածին: Այս դեպքում մաքսային մարմինն առաքանին կարող է բացել միայն քաղաքացու կամ իր լիազորած փոխադրող կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ։
- ՊԵԿ-ը հայտարարում է մաքսային ծառայողների ընդունելության նոր կարգ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- ՊԵԿ-ը բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հետևաբար, այն դեպքերում, երբ փոխադրող կազմակերպությունը տեղեկացնում է, որ ապրանքը մաքսային մարմիններում է, քաղաքացին կարող է լիազորագիր տրամադրել փոստային և սուրհանդակային կապի բնագավառում առաքանիների փոխադրմամբ զբաղվող կազմակերպությանը, որպեսզի քաղաքացու փոխարեն կազմակերպության ներկայացուցիչը մասնակցի ապրանքի զննման գործընթացին: Այդպիսով մաքսային մարմիններ այցելելու հավելյալ անհրաժեշտություն չի լինի:
Նշենք, որ մի շարք փոխադրող կազմակերպություններ լիազորագրի միջոցով մատուցում են վերը նշված ծառայությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: