fbpx
Արցախ

Հաթերքում կիրառվող ելքի և մուտքի սահմանափակումները վերացվել են

Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․

«ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է որոշում, համաձայն որի Հաթերքում կիրառվող ելքի և մուտքի սահմանափակումները վերացվել են:

Հիշեցնենք, որ Արցախի ամենախոշոր գյուղական բնակավայրում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումն առաջացել է սգո արարողության ժամանակ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մասնակցության պատճառով:

Վարակակիրները ժամանել էին ՀՀ-ից, և արարողությանը մասնակցելուց հետո է ստացվել նրանց վերաբերյալ ՊՇՌ թեստի դրական պատասխանը: Քանի որ վարակակիր անձինք ունեցել են շփման մեծ շրջանակ, այդ իսկ պատճառով վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքում կիրառվել են ելքի ու մուտքի ժամանակավոր սահմանափակումներ»։

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/170815454559243?__cft__[0]=AZVVeozxu5kNFxKMbbKAmvnqxMTvbALW_vVq3sXvRn_Zop5KV3OvZkr9VQFnmdq8ooz82mBaaT037eQDlb8n55LIBv4hbRHixhcIJ-k8YeBv7IBssZ_-vqWzy1iEadMC9ePt6Jl6GsI1W77cjdXc0zpSgQK2Cp2eJb3UcKzZlMxuqw&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ