Վաշինգտոնի մրցաշարի եզրափակչում ավստրալացի Նիկ Կիրյոսը պարտության մատնեց աշխարհի 10-րդ ռակետ՝ ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևին: Նշենք, որ Կիրյոսը ATP-ի վարկանիշի 52-րդ տեղում է:
Խաղը տևել է 1 ժամ 34 րոպե։ Այդ ընթացքում թենիսիստները ոչ մի բրեյք-փոյնթ չեն իրացրել։ Ընդ որում, 23-ամյա Մեդվեդևը 10 անգամ դարձել է էյսի հեղինակ և կատարել երկու կրկնակի սխալ, իսկ 24-ամյա Կիրյոսը կատարել է 18 էյս և ոչ մի անգամ չի սխալվել մատուցման ժամանակ:
Այժմ այս երկու թենիսիստների անձնական դիմակայությունում հաշվիը դարձավ 2-0՝ հօգուտ Կիրյոսի։