fbpx
Հասարակություն

Կիսաբաց լուսամուտներն այլևս եթեր չի հեռարձակվի

ATV-ի հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը սեպտեմբերից եթեր չի հեռարձակվի:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է հաղորդման վարող Հրաչ Մուրադյանը:

Նա նշել է, որ այն եթերում է եղել 14 տարի:

Վերջինս շնորհակալություն է հայտնել այս տարիների ընթացքում հաղորդման անձնակազմում ներգրավված անձանց և բոլոր նրանց, ովքեր աջակցել են տարբեր հարցերում:

Նշենք, որ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը ամենասկանդալային եթերային հաղորդումն էր Հայաստանում, որի թողարկումների ժամանակ հրավիրվում էին հանրության տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչներ: Դրանում հիմնականում քննարկվում էին ընտանեկան կյանքի պատմություններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ