fbpx
Աշխարհ

«Կիսում եմ իմ հայ եղբայրների ցավը». Ջեմալ փաշայի թոռան գրառումը բացասական արձագանքներ է ունեցել

Թուրք հայտնի լրագրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, ով բազմաթիվ անգամներ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրառում է արել Twitter-ում. «Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը»:

Այս գրառումը բացասական է ընդունվել համացանցի մի շարք օգտատերերի կողմից։ Որոշ օգտատերերը Ջեմալի գրառման տակ բացասական մեկնաբանություններ են թողել: Իրենցից մեկը գրել է՝ «Հայերի կողմից սպանված Անատոլիայի 1000-ավոր բնակիչների մասին ոչ մի բառ չես խոսի, բայց հենց գա ապրիլի 24-ը, իսկույն կասես՝ Հայոց ցեղասպանություն։ Գնա այստեղից։ Հայասերներ եք դուք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ