Ժամանց

Կիև քաղաքապետ Կլիչկոն 50.000 դոլարով վաճառել է Կիևում շրջագայությունը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) Լաս Վեգասում անցկացրած բարեգործական միջոցառմանը վաճառել է Կիևում շրջագայությունը 50.000 դոլարով:

«Ես գործուղման եմ Միացյալ Նահանգներում և ուրախ եմ միանալ միջոցառմանը և գովազդել Կիևը և Ուկրաինան», – ասել է քաղաքպպետը:

Ինչպես նշել է Կլիչկոն՝ WBC-ն արդեն երկար տարիներ բարեգործական միջոցառումներ է իրականացնում և հասույթը տրամադրում, մասնավորապես, աշխարհի բոլոր մարզիկների աջակցությանն ու առողջության վերականգնմանը:

Սակայն դեռ հայտնի չէ, թե ում է բաժին հասել շրջագայությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ