Երևանի քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը` Մոնումենտի բարձունքից սկսած մինչեւ Մյասնիկյան պողոտայի հատվածը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրել է, որ նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով: