Գավառի 7 փողոցումներում կկառուցվի լուսավորության ցանց․ մարզպետ

Ամենադիտվածներ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Գավառ քաղաքի Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան եղբայրների, Կահիրեի, Գ. Նարեկացի փողոցներում և Ազատություն փողոցի 2-րդ նրբանցքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կկառուցվի լուսավորության ցանց, կկատարվի կենտրոնական հրապարակի լուսասյուների տեղափոխություն:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 704 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 23 միլիոն 222 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 15 միլիոն 482 հազարը՝ Գավառի համայնքապետարանը:

Լուսավորության ցանցը կառուցվում է շուրջ 5200 մետր երկարությամբ: Վերոնշյալ փողոցներում տեղադրվելու է 171 լուսատու՝ ԼԵԴ համակարգով:

Ծրագրի իրականացման արդյունքում որոշակիորեն կընդլայնվի քաղաքի լուսավորության ցանցը, որն այժմ կազմում է շուրջ 65 տոկոս:

Ծրագրի շահառու կլինեն մոտ 1300 տնտեսություն՝ 4500 բնակչությամբ:

Վերոնշյալ փողոցները կունենան ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուսավորություն, որը երեկոյան ժամերին կնպաստի բնակչության անվտանգ տեղաշարժին»։

https://www.facebook.com/sanosyangnel/posts/2333695166932722?__cft__[0]=AZUfuOwuO2FKT9h6av0aiAPDCOc514G0UvXSWVCXJnu-_cE4tQ7xWEpuJVrWpClU_bw1i5cpRqcSHppwqnMNRlQzq1xtrJXdtmSsP_K-bug6R_Htyj_ntn_oVomnrsYGn4MuAu0-bLxM16Mh2MhZuIRZ-ERBwbsrNLt9H8zQ47_Mbg&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ