Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում է ընդգրկվել մի շարք վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն։
Այս մասին հայտնում է Klitschko Brothers-ը։
Նշենք, որ նման պատվի ժամանակին արժանացել էր նաև Կլիչկո եղբայրներից մյուսը՝ Վիտալի Կլիչկոն։
44 թեկնածուներից փառքի սրահում ընդգրկվելու համար ընտրվել են նաև Ֆլոյդ Մեյվեզեր Կրտսերն ու Անդրե Ուորդը։
