Դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի դիրքերի անձնակազմի հետ․ ՊԲ

Ամենադիտվածներ

395f3a4a4deecddf3591603aa1d4c7f9

Արցախի պաշտպանության բանակի Facebook-ի էջում գրված է․

«Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։

Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ»։

https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3946897775342563?__cft__%5B0%5D=AZV5HoAUNINj8cXRqqQzQzB1A_O9VbguupRv_G9BqUuHN-gDLdBso37kF1zBfmaNJ8Dy5qxT3-9Vm4BI14tTOxNQEfmG7aJmiqzIdqbsHp3D-Jx_fBnqjgULgMoZi4QqLV6rm1VNFojmBB2Lphfuj6e9&__tn__=%2CO%2CP-R

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ