fbpx
Սպորտ

Կլոպ. Երբեք բավականություն չեմ ստանում չեմպիոնական պայքարից

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ երբեք հաճույք չի ստանում չեմպիոնական պայքարից:

«Կարո՞ղ եմ արդյոք բավականություն ստանալ չեմպիոնական պայքարից: Երբե՛ք: Դա իհարկե աշխարհի ամենամեծ սթրեսը չէ, բայց այնքան ինտենսիվ է ու այնքան կարևոր:

Ֆուտբոլն ամենակարևոր բանը չէ, բայց այսպիսի պահերին, երբ մի քանի ակումբներ ձգտում են չեմպիոնությանը, իհարկե, հենց այդպես էլ թվում է:

Հեշտ չէ հաճույք ստանալ չեմպիոնական մրցավազքից, բայց ես սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ»,- «կարմիրների» գերմանացի մարզչի խոսքերն է փոխանցում BBC-ն:

Հիշեցնենք՝ «Լիվերպուլը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ հիմնական մրցակից «Մանչեսթեր Սիթին» երեկ պարտություն կրեց «Նյուքասլից» և 56 միավորով երկրորդ տեղում է:

Մերսիսայդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ