Գերմանիայի ազգային հավաքականի ու «Բավարիայի» լեգենդար նախկին հարձակվող Միրոսլավ Քլոզեն վերադառնում է մարզչական աշխատանքին։
Այս մասին հայտնում է TuttoMercatoWeb-ը։
Նշվում է, որ մինչ այս Քլոզեն բուժվում էր ոտքի հետ կապված խնդրից։ Բուժումը բավական երկարատև է եղել, բայց այժմ ամեն ինչ կարգին է։
Ըստ աղբյուրի՝ մինչ բուժման անցնելը, Քլոզեն պետք է գլխավորեր Դյուսելդորֆի «Ֆորտունան»։