fbpx
Սպորտ

ՀՀ-ն ներկայացնող լողորդներները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հայաստանը ներկայացնող երկու լողորդներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

«Մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցեն ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության ծրագրով լողի մրցաշարին:

Բարսեղյանը հունիսի 21-ին կմրցի 100 մ. ազատ լողաոճում: Երկու օր հետո նույն ոճում իր ունակությունները նա կդրսևորի 50 մետրում, իսկ Մանուչարյանը՝ բատերֆլայում: Նա հաջորդ օրը նույն ՝ 50 մ. լողուղյակում կմասնակցի ազատ ոճայինների պայքարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ