fbpx
Սպորտ

Կմնա՞ Բեյլը Ռեալում․ Զիդանը պատասխանել է այս հարցին

«Գարեթի հետ հիանալի հարաբերություններ են: Բոլորս գիտենք, թե նա ինչպիսի ֆուտբոլիստ է: Վնասվածքները որոշ ժամանակ նրան խանգարել են դրսևորվել:

Բեյլի հետ կապված ոչ մի առաջարկ չի դիտարկվելու. նա մնալու է թիմում: Ամեն ինչ քննարկվելու է հաջորդ տարվա ամռանը: Ես գոհ եմ այս ամենից», – «Ռեալ» Մադրիդի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը ակտիվ քննարկվում էին Բեյլի ու մադրիդյան ակումբի լարված հարաբերությունների մասին։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ այդ լարվածությունը կա նաև Զիդանի հետ հարաբերություններում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ