Apple Inc-ը սեպտեմբերի 7-ին կներկայացնի iPhone-ի հերթական շարքը, ինչպես նաև նոր «խելացի» ժամացույցներ։ Օգոստոսի 24-ին ընկերությունն սկսել Է շնորհանդեսի հրավերներ ուղարկել, որը կկայանա Քուփերթինոյում գտնվող նրա կենտրոնակայանում:
Անցած շաբաթ Bloomberg գործակալությունը հաղորդել է, որ Apple-ը սեպտեմբերյան միջոցառմանը կներկայացնի iPhone 14-ի չորս նոր մոդելները, ինչպես նաև Apple Watch-ի երեք նոր տարբերակները: Apple-ի բաժնետոմսերը 0,2 տոկոսով թանկացել են օգոստոսի 14-ին տեղի ունեցած լրացուցիչ սակարկություններում:
Ընթացիկ տարվա սկիբից դրանց արժեքը նվազել Է 6 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
