Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը կներկայանա 4 մարզիկով։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջից։
Այսպիսով, 61 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արսեն Հարությունյանը, 65 կիլոգրամում՝ Վազգեն Թևանյանը, 70 կիլոգրամում՝ Արման Անդրեասյանը, իսկ 79 կիլոգրամում՝ Արման Ավագյանը։
Առաջնությունը կկայանա Օսլոյում՝ հոկտեմբերի 2-ից 10-ը։