Այսօր` հուլիսի 30-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնեց` ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար և նրան Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելը բխում է այդ հանգամանքի բերումով:
«Այսօր ես համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ և կուղարկեմ ՀՀ նախագահին, որը ստորագրվելուց հետո պարոն Պետրոսյանը կստանձնի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը»,-ասաց Փաշինյանը:
