Մակրոնը կոչ է արել հարգել հրադադարը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ կայացած հեռախոսազրույցից հետո:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ պատրաստ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել իրավիճակը և կողմերի տրամադրության տակ է հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերը բացառապես բանակցությունների միջոցով կարգավորելու համար: