ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտնում է, որ Գուտերեշը Բաքվին և Երևանին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և արագ համաձայնության գալ զինադադարի մանրամասների շուրջ:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է հումանիտար նպատակներով հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունները, որոնց մասին երեկ հայտարարվել է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների կողմից: Նա իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը՝ նրա միջնորդական ջանքերի համար»,- ասել է Դյուժարիկը:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստիից»: